Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ասում են...

Ասում են...
25.04.2014 | 03:02

...թե մի կողմից` Հովիկ Աբրահամյանը շատ ուրախ է, որ Դավիթ Հարությունյանին կարողացավ նշանակել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ճիշտ է, առանց փոխվարչապետի տիտղոսի, մյուս կողմից էլ` տխուր է, լեզուներ իմացող, կարդացած, քաղաքականության համար խելք «բանեցնող» Դավիթ Հարությունյանը Արգամիչի մոտ որոշակի «դիսկոմֆորտ» է առաջացնում, որովհետև արդեն իսկ ակնհայտ է` թե՛ դրսի, թե՛ ներսի «պատվիրակությունները» լուրջ բաներ ասելիս ոչ թե Արգամիչին, այլ Դավիթ Հարությունյանին են նայում։ Ստացվում է այնպես, որ վարչապետը ոչ թե ինքն է, այլ Դավիթ Հարությունյանը:

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ